Բավ է պառակտվել
12-09-2014 10:43

Ըստ Օլանդ-ի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարելի է վերանայել մինչև ամսվա վերջ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հաղորդում է Պորոշենկոյի մամուլի ծառայությունը: Պատժամիջոցների նոր մակարդակի համատեքստում, որոնք կկիրառվեն ԵՄ որոշմամբ, Օլանդը նշել է, որ դրանք կարող են վերանայվել մինչեւ այս ամսվա վերջ, եթե իրավիճակի դեէսկալացիայի գործընթացում առաջընթաց արձանագրվի: Զրուցակիցները համաձայնել են, որ նման առաջընթացի նշան կարող է լինել «ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից, պատանդների ազատ արձակումը, ԵԱՀԿ-ի օգնությամբ սահմանին վերահսկողության հաստատումը»:
Պորոշենկոն կոչ է արել ավելացնել ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության թվաքանակը եւ բարելավել դրա տեխնիկական հագեցվածության մակարդակը: Օլանդը համաձայնել է շարունակել ակտիվ մասնակցությունը «Նորմանդյան ձևաչափով» (Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան) բանակցություններին: