Բավ է պառակտվել
26-11-2015 10:43

Օլանդն այսօր կլինի Մոսկվայում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր կայցելի Ռուսաստան և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Քննարկվելիք հիմնական հարցը լինելու է ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի իրականացումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քաղաքական գործընթացները:
Առաջիկա հանդիպման կարևորությունը բարձր է գնահատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նախօրեին անձամբ է հանդիպել Օլանդի հետ:
Նշվում է, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը երկար է տևել, իսկ մամուլի ասուլիսը՝ կարճ: Խոսել են նաև ռուսական ինքնաթիռի խոցման մասին, Օլանդն ասել է, որ արդեն այսօր կլինի Մոսկվայում, Պուտինի հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հեռանկարները, առավել ակտուալ թեմա Փարիզի համար այսօր չկա: Սիրիայի օդային տարածքում գործողությունները պետք է համակարգված լինեն:
«Ես Վլադիմիր Պուտինին ասելու եմ, որ մենք պետք է միասին գործենք ԻԼԻՊ-ի դեմ: Մենք պետք է ընդարձակենք մեր միջոցները, որպեսզի ոչնչացնենք այդ խմբավորմանը: Մենք պետք է համակարգենք մեր գործողությունները»,-հայտարարել է Օլանդը: