Բավ է պառակտվել
21-05-2014 12:35

Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը պատշաճ կերպով ամենուր կլսվի. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Հայաստանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը՝ ԵՄ ասոցացման շրջանակում Հայաստանում բացառիկ մոտեցում ցուցաբերելու մասին, ուժեղ էր ու համոզիչ Հայաստանի համար, և այդ ուղերձը պատշաճ կերպով կլսվի ամենուր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, ով միաժամանակ ընդգծեց, որ իրենք՝ դեսպանները, սովորաբար չեն մեկնաբանում նորանշանակ նախագահների արած հայտարարությունները:

Նա նշեց, որ ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա ինքը ակնկալում է, որ իրենք իրենց համատեղ պարտավորությունները կիրականացնեն:
՛՛Իմ կարծիքով՝ որպես երկկողմ համագործակցության անկյունաքար՝ Վիլնյուսում արձանագրած Արևելյան գործընկերության մեր ծրագիրը շատ կարևոր նախաձեռնություն կլինի, որը պետք է փորձենք իրականացնել միասին՛՛,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ փոքր ինչ անհասկանալի է, թե Հայաստանն ու ԵՄ-ն համագործակցությունը ինչպիսի ձևաչափում է լինելու, Տրայան Հրիստեան նախ ընդգծեց, որ նախորդ հարցի շրջանակում ինքն այդ մասին ասաց, սակայն ավելացրեց. ՛՛Եվս մեկ անգամ կրկնեմ իմ ասածը. մենք հիմա խորհրդակցություններ ենք անցկացնում Հայաստանի իշխանությունների հետ՝ ինչպես իրականացնել Վիլնյուսյան փաթեթը: Սա Հայաստանի իշխանությունների, ԵՄ հաստատությունների և ԵՄ պետությունների կողմից մի վարժանք է, որը պետք է փորձենք իրականացնել: Անկախ նրանից, թե այս խորհրդակցությունները ինչպիսի արդյունք կունենան, ամենակարևորը Վիլնյուսի գագաթնաժողովի փաթեթի իրականացումն է՛՛:

Ինչ վերաբերում է դրանց իրականացման ժամկետներին նշեց, որ նախ պետք է անդրադառնան իրավական խնդիրներին, այնուհետև անցնեն գործողությունների ծրագրին: