Բավ է պառակտվել
07-10-2022 12:31

Հայաստանի օմբուդսմենը Կլաարից պահանջել է իրեն փոխանցել «ադրբեջանցիների դեմ կատարված ենթադրյալ հանցագործությունների» տեսանյութը

Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարից պահանջել է ներկայացնել «ադրբեջանցիների դեմ կատարված ենթադրյալ հանցագործությունների» տեսանյութը։

«Ես դիմեցի պարոն Կլաարին և խնդրեցի ինձ տրամադրել այն տեսանյութերը, որոնք, նրա կարծիքով, կարող են խոսել ադրբեջանցի զինվորականների նկատմամբ հայ զինվորականների կողմից խոշտանգումների մասին»,- ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Օմբուդսմենն ընդգծել է, որ իր պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել դրանք և բացատրություն պահանջել իրավապահ մարմիններից։

«Կլաարը պատասխանլ էց, որ անպայման կուղարկի, բայց ես դեռ չեմ ստացել այս տեսանյութերն»,- ասաց նա։