Բավ է պառակտվել
03-03-2015 17:17

ՀԱԿ սպառել է իրենց ուժերը. ընդդիմություն

ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի ուժերը սպառվել են: Այդ մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Միմոնյանը։ Խոսելով մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին՝ նա նշեց. «ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը խնդիր ունեն վերակենդանանալու, ինչ-որ տեղից ուժ քաղելու։ «Այդ ուժը սկզբից փորձեցին քաղել «Բարգավաճ Հայաստանից»՝ չստացվեց։ Հիմա փորձում են քաղել այն մարդկանցից, կազմակերպություններից, որոնց մասին առաջին նախագահը հայտարարեց, որ չի խոսելու»:
Իր հերթին «Օրինաց Երկիր» կուսակցության մամլո քարտուղար Արթուր Միսակյանը նշեց, որ Հայաստանում առկա է ոչ միայն քաղաքական, տնտեսական, տեղեկատվական մենաշնորհ, այլ նաև ընդդիմության մենաշնորհ: Նրա խոսքով դա վերին աստիճանի անընդունելի է: Միսակյանը նշեց, որ քաղաքական դաշտում պետք չէ հանդես գալ սանիտարի դերում և փորձել զտել քաղաքական ուժերը՝ դրանք բաժանելով ընդդիմադիր, թվացյալ ընդդիմադիր, միակ և անկրկնելի ընդդիմադիր ուժերի և այլն: Նրա կարծիքով ցանկացած քաղաքական ուժ պայքարում է իր ուրույն կերպով, ունի իր սեփական ծրագիրը և մոտեցումները, իշխանափոխության իր մեթոդները: Հետևաբար ընդդիմադիր դաշտի մենաշնորհը ոչինչի չի բերի, քանի որ քաղաքական դաշտում պետք է լինեն համապատասխան պայմաններ և առողջ մրցակցություն: