Բավ է պառակտվել
04-07-2022 11:24

Ընդդիմադիր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորակն մանդատը վայր դնելու մասին

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյան հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը:

«Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Ղազինյանը նշել է նաև, որ այսուհետ չի պատկերացնում իր աշխատանքը Ազգային ժողովում որևէ օրակարգի վերաբերյալ և կարծում է, որ նման պայմաններում, առնվազն անազնիվ է պահպանել խորհրդարանին պատգամավորի կարգավիճակը։

Ընդգծելով, որ «Դիմադրության» շարժումն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները, Ղազինյանը հայտնել է, որ մտադիր է շարունակել մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին:

Ղազինայնաը 2022-ի օգոստոսի 25-ից 2022թ․ մարտի 4-ը պաշտպանության և անվտանգության մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի անդամ էր: Նրա թեկնածությունն ավելի քան 10 անգամ առաջադրվել է այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում, բայց երնևէ չի ընտրվել: Մարտի 4-ից նա պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ էր:

Իրավիճակն ընդդիմադիր խմբակցություններում

Հուլիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սագաթելանը ազատվեց Ազգային ժողովի փոխնախագահի, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ տնտեսական հարցերով մշտական ​​հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Ավելի ուշ, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուի Թովմասյանը հրաժարվեց լքել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: