Բավ է պառակտվել
20-05-2022 13:04

Ընդդիմադիր պատգամավորները չկարողացան ներկա գտնվել Փաշինյանի և օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորները, ում հաջողվել էր մտնել «Մարիոթ» հյուրանոց, չկարողացան մուտք գործել սրահ, ուր ընթանում էր ժողովրդավարական ֆորումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և օտարերկրյա կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասնակցությամբ։

«Նիկոլ Փաշինյանի «Ժողովրդավարության բաստիոնում» ընթանում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների քննարկում, հրավիրված են միայն իշխանական պատգամավորներ, իսկ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս ներկա գտնվել»,- ասաց ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ «այսպես կոչված «Ժողովրդավարության բաստիոնում» ընդդիմադիր պատգամավորները չկարողացան հանդիպել Հայաստանում 2018 թվականին (թավշյա հեղափոխություն՝ խմբ.) և 2021 թվականին (արտահերթ խորհրդարանական ընտրություններ) տեղի ունեցած գործընթացներին աջակցած մարդկանց հետ։

«Ընդդիմադիր պատգամավորները չկարողացան հանդիպել նրանց հետ, հայտարարել երկրում քաղբանտարկյալների առկայության մասին, այն մասին, որ պատգամավորներին օրը ցերեկով ծեծի են ենթարկում»,- ասաց նա։

Ինչպես նշեց նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, «հենց մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է»։

«Միասնություն և պայքար. այս երկու բանն է պետք այս աբսուրդ վիճակից դուրս գալու համար»,- ասաց նա։

Միաժամանակ պատգամավորը նշեց, որ մասնակիցներին ֆորումի անցկացման դահլիճ են թույլ տալիս մտնել նախապես կազմած ցուցակով, որում ոչ մի ընդդիմադիր գործիչ չկար։

«Այսինքն, նրանք (դեսպանատների և միջազգային կառույցների ներկայացուցիչները՝ խմբ.) ցանկանում են լսել միայն իշխանությունների կարծիքն»,- ընդգծեց նա։

Ընդդիմադիր պատգամավորների գլխավորությամբ երթի մասնակիցները շարժվեցին ետ՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 16:30-ին նախատեսված է հանրահավաք։

Ուրբաթ օրը ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր, որտեղ պետք է տեղի ունենար Լիտվայի նախագահի և Հայաստանի նախագահ Վիգեն Խաչատուրյանի հանդիպումը։ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ընդդիմության նպատակն է հայտարարել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի երկրի անունից բանակցություններ վարելու մանդատ։