Բավ է պառակտվել
28-10-2021 10:23

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հրաժարվել է Փաշինյանի հետ հետպատերազմյան իրավիճակի փակ քննարկումից և նշել հնարավոր հանդիպման օրակարգը

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ ձևաչափով փակ հանդիպում անցկացնելու անհնարինության մասին։

Նախօրեին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրել է հետպատերազմյան իրավիճակի փակ քննարկման։

«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ մենք մեկ սանտիմետր անգամ չենք հրաժարվել այս ազգակործան իշխանություններին հեռացնելու մեր նպատակից և միայն այդ օրակարգով կարող է լինել քննարկում վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնողի հետ»,- նշված է դաշինքի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում: