Բավ է պառակտվել
25-11-2022 15:35

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը վայր է դնում մանդատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել է մանդատը վայր դնելու որոշման մասին։

«Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը»,–գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ դա իր անձնական որոշումն է, հավելելով, որ հարգում է գործընկերների քայլերն ու գործողությունները։

Վարդևանյանը պարզաբանել է, որ վերադառնում է փաստաբանական համայնք, որտեղ «անելիք շատ կա»: