Բավ է պառակտվել
13-02-2019 19:05

Ընդդիմադիր պատգամավորը Հայաստանի կառավարության ծրագրի մասին․”Ոչ մի առարկայական բան, միայն զգացմունքներ”

Կառավարության ծրագրում առարկայական ոչինչ չկա, միայն զգացմունքներ, ասել է “Լուսավոր Հայաստան” խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում իր ելույթում։

“Դուք պնդում եք, որ կարևոր է պաշտոնական անձանց վարքագծի մոդելի փոփոխությունը, սակայն ներկայացրել եք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին մոտ ծրագիր։ Դուք անցած տարի խստագույնս քննադատում էիք այդ նախագիծն՝ անվանելով այն կենաց։ Հնչեցված հարցերին ու մտահոգություններին պատասխանում եք հեգնանքով ու արհամարհանքով։ Նախկինում խոսում էիք սուպերվարչապետական համակարգի վերացման անհրաժեշտության մասին, հիմա հետաձգում եք դա”,- ասել է Գորգիսյանը։

Նա նշել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը և Պետեկամուտների կոմիտեն մնում են կառավարության ղեկավարի ենթակայության տակ։ Միաժամանակ լուծարվում է Սփյուռքի նախարարությունը և ստեղծվում է վարչապետին առընթեր հանձնակատարի ինստիտուտ՝ էլ ավելի խորացնելով սուպերվարչապետական համակարգը։

Գորգիսյանն ընդգծել է, որ ծրագրում ներկայացված է ընդամենը 11 թիվ, 95 անգամ հանդիպում է “պետք է” բառը, 33 անգամ՝ “անհրաժեշտ Է։

”Մեկ տարի հետո կհարցնենք “ի՞նչ է արվել”, կպատասխանեք “պետք է”, երկու տարի անց՝ կրկին “պետք է”, հինգ տարի անց կասեք “հիմա ընտրություններ են, ժողովուրդը կորոշի”։ Ելույթից (վարչապետի՝ խմբ.) և ներկայացված ծրագրից կարելի է հետևություն անել, որ արվել է ամենը պատասխանատվությունից խուսափելու և այն ժողողվրդի ուսերին դնելու համար” ,- ասել է Գորգիսյանը: