Բավ է պառակտվել
03-12-2020 14:51

Ընդդիմությունը որոշել է ով է լինելու փաշինյանին փոխարինող թեկնածուն

Նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարչապետի միակ ընդդիմադիր թեկնածուն: Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Ռոբերտ Հարությունյանը:

Այս անունն են նշել են նաև Հայաստանի ընդդիմադիր շրջանակներում «Ինտերֆաքսի» աղբյուրները:

«Վազգեն Մանուկյանը կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետի միասնական թեկնածուն», - ասել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ Gisher.News-ը գրել էր. հոկտեմբերի 27-ին Վազգեն Մանուկյանը կառավարությանը կոչ է արել հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին:

«Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ ամբողջ իշխանությունը փոխանցելով բանակին, և դա անի կամավոր՝ առանց ցնցումների, որի հետևանքները կարող են կործանարար լինել», - ասել էր Մանուկյանը:

Նա առաջարկել էր բանակին իր ձեռքը վերցնել իշխանությունը, Ղարաբաղի հետ միասին ստեղծել պաշտպանության համատեղ կոմիտե, կազմակերպել անհրաժեշտ միջոցառումներ և բանակցություններ վարել շահագրգիռ պետությունների ու միջազգային կառույցների հետ: Հակառակ դեպքում, զգուշացրել էր Մանուկյանը, «մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»: