Բավ է պառակտվել
03-05-2022 20:43

Ընդդիմությունը բողոքի քայլերթով անցնում է Երևանի փողոցներով (հեռարձակում)

Ընդդիմությունը բողոքի քայլերթով անցնում է Երևանի փողոցներով։

«Այս պայքարը հնարավոր չէ կանգնեցնել։ Սա ժողովրդի դիրքորոշումն է։ Հայաստանը երբեք չի թուրքացվի, Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,- ասաց ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
.
Նա ասաց, որ երթն անցնելու է Մոսկվոյան, Աբովյան փողոցներով, հասնելու է Հանրապետության հրապարակ, այնտեղից վերադառնալու է Ֆրանսիայի հրապարակ, որտեղ շարունակվելու է հանրահավաքը, որի ընթացքում, նրա խոսքով՝ կարվի կարևոր հայտարարություն։

Սաղաթելյանն ասաց, որ երեքշաբթի օրը տեղի ունեցած բողոքի և անհնազանդության ակցիաների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 250 քաղաքացի, սակայն նրանք բոլորն այժմ ազատության մեջ են և միացել են ցուցարարներին։

«Մեր հայրենակիցներն առավոտվանից դուրս են եկել փողոց, մեր անհնազանդության ակցիաների, ինչպես նաև դրանց մասնակիցների թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Երևանում փակվել է մոտ 30 փողոց և խաչմերուկ։ Այսօր մարզերի մեր բնակիչները, արձագանքելով մեր կոչին, բողոքի և անհնազանդության ակցիաներ են անցկացրել Հայաստանի ողջ տարածքում։ Սևանում, Հրազդանում, Չարենցավանում, Ապարանում, Գյումրիում, Արարատում, Վայքում, գրեթե ողջ հանրապետությունում մեր քաղաքացիները դուրս են եկել փողոց»,- ասաց նա՝ հավելելով, որ ակցիաներին ակտիվորեն մասնակցել են նաև ուսանողները։