Բավ է պառակտվել
18-02-2019 16:19

Ընդդիմությունը պատրաստում է սահմանադրական բարեփոխումներ․ Էդմոն Մարուքյան

“Լուսավոր Հայաստան” կուսակցութունը նախապատրաստել է և շուտով շրջանառության մեջ կդնի սահմանադրական փոփոխություններ, որոնք հանրաքվեի ներկայացնելու կարիք չի լինի։ Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, որ առաջարկությունների փաթեթը նախապատրաստվել է դեռևս նախորդ կառավարության օրոք, սակայն քննարկման չի ներկայացվել։

“Խոսքը գնում է խորհրդարանական խմբակցությունների դերի, այդ թվում՝ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու հնարավորության մասին։ Եթե խմբակցությունը կարող է վարչապետւ թեկնածու ներկյացնել, անտրամաբանական է քաղաքացիների ստորագրություններ հավաքելը նախագահի իր թեկնածուին ներկայացնելու համար”,-ասել է Մարուքյանը։

Փոփոխությունների թվում նա նշել է նաև որոշ օպերատիվ հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար նախաձեռնություն իրականացնելու և Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ունենալը։

Մարուքյանը հիշեցրել է, որ այսօր օմբուդսմենը կարող է սահմանադրական դատարան դիմել, իսկ խմբակցությունը չի կարող օրենքի հակասահմանադրական լինելու մասին հայտարարել․ դրա համար պատգամավորները պետք է ստորագրահավաք կազմակերպեն։

Ըստ նրա, անարդար կլինի խմբակցություններին նման հնարավորություններից զրկելը։

“Սրա հետ զուգահեռ որոշ գործառույթներ պետք է վարչապետից անցնեն կառավարությունը և խորհրդարանի հսկողության տակ լինեն։ Եթե այս ամենը հաջողի, ապա Հայաստանը կդառնա ժողովրդավարության կղզյակ տարածաշրջանում։ Մենք լայն բացված “հնարավորութթյունների պատուհան” ունենք, ինչից հարկավոր է օգտվել”,-ասել է Մարուքյանը։

Նրա կարծիքով, Հայաստանը դեռևս չի անցել կառավարման խորհրդարանական համակարգին։

“Սա դեռևս առասպել է և կեղծ համակարգ։ Մեր նախաձեռնությունը նպատակաուղղված է դրա լիարժեք իրականացմանը, քանի որ մենք ծրագրում ենք նախատեսել նաև սուպերվարչապետական գործառույթների կրճատում”, - ասել է Մարուքյանը: