Բավ է պառակտվել
21-05-2020 21:16

Ընդդիմությունը չի կարող լինել իշխանության յուրաքանչյուր բառին կամ քայլին ծափահարող ուժ։ Իշխանական պատգամավոր

Ինչո՞ւ է իշխանություն - ընդդիմություն երկխոսությունը դուրս եկել քաղաքակիրթ բանավեճի սահմաններից, ինչո՞ւ չի ստացվում քաղաքական նախկին գործընկերների՝ «Իմ քայլի» ու ԼՀ–ի համագործակցությունը։
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Սոֆյա Հովսեփյանը համոզված է, որ այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, պետք է տեղի չունենար։
«Պետք է սթափ վերաբերվենք այս ամենին՝ հասկանալով, որ ընդդիմությունը չի կարող լինել իշխանության յուրաքանչյուր բառին կամ քայլին ծափահարող ուժ։ Բայց իրականում ԱԺ –ում իշխանությունը ենթարկվեց սանդրանքների, –ասում է պատգամավորը։
Մամուլը պարբերաբար Սոֆյա Հովսեփյանին «զրկում» է պատգամավորական մանդատից խմբակցության դիրքորոշումից տարբերվող կարծիք կամ տեսակետ հայտնելու համար։
Պատգամավորն ասում է, որ իր մանդատի տերը ժողովուրդն է։
«Իրականում ես որևէ մեկի հետ խնդիր չունեմ, բայց երբ իմ տեսակետը հայտնում եմ, լինում են մարդիկ, որոնք ինձ հետ են ունենում խնդիրներ՝ որոշ հարցերով պայմանավորված», – ասում է պատգամավորը։
Իմ քայլական պատգամավորն ասում է, որ նման խոսակցություններ հասունացել են դեռ անցած տարվանից։
«Երբ այսօր մամուլում կարդացի, որ Ռուբեն Ռուբենյանը լքում է խմբացությունը մի պահ ուրախացա․ասեցի վերջապես վեկտորը փոխվեց,նոր անուն,նոր հերոս են գտել։ Իրականում որևէ նման խնդիր չկա խմբակցությունում»,–ասում է պատգամավորը։