Բավ է պառակտվել
07-09-2021 16:59

ԱԺ-ում կռվից հետո ընդդիմությունը վիճարկում է խորհրդարանի խոսնակի լիազորությունները

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան։ Այս մասին ասվում է Հայաստան» խմբակցության ֆեյսբուքում տեղադրված հայտարարությունում։

Դիմումում վիճարկվում է նիստերի նախագահության ընթացքում խորհրդարանի խոսնակի լիազորությունները։

Բացի այդ, խմբակցությունները վիճարկում են ԱԺ նախագահի օրենքով նախատեսված լիազորությունների՝ դիմումի հեղինակների տեսակետից կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը, որի հետևանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը։