Բավ է պառակտվել
17-09-2021 12:50

Ընդդիմությունը կասկածներ ունի, որ Հայաստանի իշխանությունը «հերթական կապիտուլյացիոն պայմանագիր» է նախապատրաստում (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը խորհրդարանում հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ։

«Մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի ևս մի փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն»,- ասել է նա ուրբաթ ճեպազրույցի ընթացքում։