Socis սոցիոլոգիական ընկերության դեկտեմբերյան հարցման համաձայն, որի տվյալները վկայակոչում է «Ուկրաինսկա պրավդան», Ուկրաինայում զգալիորեն աճել է այն քաղաքացիների թիվը, ովքեր աջակցում են պատերազմի դադարեցմանն ուղղված անհապաղ բանակցություններին։
Այսպիսով, հարցվածների 50%-ը կողմ է հակամարտությունը դադարեցնելու համար համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ փոխզիջումային լուծում գտնելուն։ Բացի այդ, վերջին մեկ տարվա ընթացքում պատերազմի սառեցմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը կողմնակիցների թիվը ներկայիս շփման գծի երկայնքով գրեթե եռապատկվել է՝ 8%-ից հասնելով գրեթե 20%-ի։
Սակայն առանցքային մարտահրավերը մնում է հասարակության և զինված ուժերի կողմից նման քայլերի ընկալումը։ Բանակցություններ սկսելու որոշումը կարող է հակասական արձագանքներ առաջացնել հատկապես զգալի կորուստների, բնակչության տառապանքների և երկրի ապագա անվտանգության վերաբերյալ մտահոգությունների համատեքստում։