Բավ է պառակտվել
19-06-2014 15:08

՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը չի՞ ՛՛դատարկվում՛՛

Այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը, ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշել է, թե իշխող կուսակցությունից ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության հեռացումից հետո ՛՛ՕԵԿ՛՛-ի անդամների քանակը չի պակասել, հակառակը՝ ավելացել է:
՛՛Կոալիցիայից դուրս գալուց հետո կուսակցությունը 17 մարդ է լքել, որից 8-ը կուսակցական տոմսից զրկվել են «Օրինաց երկրի» ղեկավար մարմնի որոշմամբ: Ներկայումս «Օրինաց երկրի» շարքերը համալրվում են նոր անդամներով՛՛, - նշել է Շահգելդյանը: Այն հարցին, թե ներկայումս կուսակցության քանի՞ անդամ է հաշվվում, պատգամավորը նշել է, որ հաշվարկը աշնանը կարվի: