Բավ է պառակտվել
27-08-2020 13:45

Թեժ աշուն սպասվում է ոչ միայն իշխանության այլև ընդդիմության դաշտում:

«Հրապարակ» թերթի  տեղեկություններովակտիվորեն թեժ աշնանն է պատրաստվում ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը։ 

Գագիկ Ծառուկյանը հրահանգել է՝ ձեռնամուխ լինել ԲՀԿ տարածքային կառույցների վերակազմակերպմանը, վերահաշվառմանն ու ակտիվացմանը։ Իսկ ինքը՝ կուսակցության ղեկավարը, պատրաստվում է առաջիկայում շրջել բոլոր մարզերով եւ անձամբ հանդիպել ժողովրդի հետ՝ ճշտելու հանրային տրամադրությունները, հոգսերը, պահանջներն իշխանությունից եւ ընդդիմությունից։ ԲՀԿ-ն այն քիչ կուսակցություններից է, որն ամենուր մարզային գրասենյակներ ունի եւ դրանք պահում է նաեւ ընտրությունների միջեւ ընկած ժամանակաշրջաններում։

Այժմ ԲՀԿ մարզային կառույցներում իսկական իրարանցում է սկսվել: