Բավ է պառակտվել
02-10-2019 19:19

ԱԺ ֊ի որոշումը չէ, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա։ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ-ն չի քննարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը, լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Նայելով հիմնական դրույթները, թղթերը, տեսնում ենք, որ կա ժամկետների խախտումներ։ Բացի դա՝ ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի որոշումը չէ, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա։ Որոշողը Սահմանադրական դատարանն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը», - ասաց նա։
Հիշեցենք,որ նախորդ գումարման ԱԺ ֊ում «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը՝ պատճառաբանելով, որ իրավական առումով նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը։

Հարցին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ ոչ ոքի հանդեպ ոչինչ չի տեսնում։
Ծառուկյանը նշեց նաև,որ Փաշինյանի հետ հաճախ են հանդիպում ու հիմնական քննարկման թեման՝ ներդրումների հետ կապված հարցեր են քննարկում:
«Քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել, տվյալ թեման էլ չենք քննարկել», - ասաց Ծառուկյանը:
Իսկ ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ հավելեց ,որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի հիմնավորումները բավարար չեն:
Պետրոսյանը անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դիտարկմանը, թե ԲՀԿ-ի որոշումը քաղաքական է, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ այն քաղաքական չէ:
«Մենք մեր փորձագետների հետ քննարկեցինք, իրավաբան պատգամավորներով ուսումնասիրեցինք ու այն կարծիքին ենք, որ իրավական հիմնավորումները բավարար չեն, առկա հիմնավորումները մեզ համար համոզիչ չեն եղել»,-նշեց նա:
Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտպանելու խնդիր չունի. «Եթե ունենայինք, ապա համարձակություն կունենայինք ասել։ Բայց այստեղ անձերի խնդիր չկա, սա ինստիտուցիոնալ խնդիր է»:

 

 

Արմինե Գևորգյան