Բավ է պառակտվել
13-11-2019 19:36

Արցախյան հարցից մինչև ասֆալտին փռելու պրոցես․ ԱԺ-ի հարց ու պատասխանի ժամանակ

Հայաստանը հնարավոր է ունենա այլընտրանք վերին Լարսին: Դիտարկվում է լաստանավ ունենալու հնարավորությունը: Սրա մասին անցյալ շաբաթ խոսվել է Աժ-ի մշտական հանձնաժողովի նիստերից մեկում: Այսօր կրկին՝ Աժ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ է եղել նույն հարցին: Այսինքն՝ կարելի է ասել, որ լուրջ գնում ենք այդ խնդրի լուծմանը:
Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անգամ հաջորդ տարվա բյուջեին առնչվող առաջարկություններում նշել է Հայաստանի կողմից լաստանավ վարձակալելու անհրաժեշտությունը: Կարող է լինել Փոթի-Նովորոսիյսկ կամ այլ տարբերակ: Սա ինչ որ չափով մեղմելու է վերին Լարսում մեքենաների կուտակումների հարցը: Այս խնդիրն ավելի լրջանալու է ի դեպ 2020-ի ապրիլ-մայիս ամիսներից, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը ծրագրվել է վերակառուցել Վերին Լարսի ճանապարհը:

Արդեն պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովի հարցին,այն թե հայ-ռուսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի բանակցությունների առումով պատմական ակտիվություն է գրանցվել Ռուսաստանի կողմից; «Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թ. ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ, իսկ ՌԴ նախագահը կամ 2020 թ. երկրորդ, կամ 2021 թ առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ: Ես ուզում եմ այս հարցերին պատասխանել հնարավորինս դիվանագիտական անորոշ ձևակերպումներից դուրս, շատ ուղիղ: Ինչպես ԼՂ հարցի կարգավորման պարագայում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ հարցեր են ծագել, այդ թվում՝ ՌԴ-ում, այդ բոլոր հարցերը, եկեք արձանագրենք, ծագել են բոլոր ոլորտներում, ոչ մեկի կողմից դա կանխատեսված չի եղել, հետևաբար, խիստ բնական է, որ այդ հարցերը ծագել են էլի նույն համատեքստում: Այս ինտենսիվությունը որ կա, կար նաև վերջին մեկուկես տարվա ընթացքում: 2018 թ. արդյունքներով՝ իմ ու ՌԴ նախագահի հանդիպումները, խոսակցություններն էլի աննախադեպ դինամիկա ունեին»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև, Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերին։ Ասաց,որ ի հեճուկս ահազանգերի, բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանք է արվում պայմաններ ստեղծելու համար, որ լինի հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն ուղղված բանակցային միջավայր և մթնոլորտ։
Վարչապետը հաց ու պատասխանի ժամանակ քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենք ունենալու անհրաժեշտություն մասին։ Ասաց,որ քրեական ենթամշակույթը՝ կոռուպցիայի հետ միասին, ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի։
Նա անդրադարձավ այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորների կողմից հնչեցված հայտարարություններին, թե քրեական հեղինակություններն այսօր ՀՀ թիվ մեկ խնդիրը չեն, մասնավորապես իր խոսքում Փաշինյանը նաև ակնարկեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին, ով այսօր հայտարարել էր, որ օրենքով գողերի պես խելոք մարդիկ չկան:
«Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, որ այս հարցում կոմպրոմիսներ են լինելու կամ մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում ենք՝ կպառկացնենք ասֆալտին, հանկարծ մտքով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերին՝ բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին լինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարա թպրտա: Կտանք պատերով, կպառկցնեն ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», - ասաց Փաշինյանը:

 

Արմինե Գևորգյան