Բավ է պառակտվել
12-08-2020 14:41

Վերացվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը դեպի Հայաստան

«Հույս ունեմ՝ վերջին անգամ ենք երկարացնում արտակարգ դրության ժամկետը, կառավարության արտահերթ նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա մենք ստիպված ենք ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարացնել։ Հուսով ենք՝ վերջին անգամ», - ասաց նա՝ ավելացնելով․«Այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավեի մեղմ»։
Մեղմացումները ներկայացնելով` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ վերացվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը։ 2-շաբաթյա ինքնամեկուսացման պահանջը վերջինների համար պահպանվելու է, բայց եթե այդ ընթացքում նրանք թեստ են հանձնում, ու բացասական պատասխան է ստացվում, ինքնամեկուսացման պահանջը վերացվում է։
«Վերացվում է ՀՀ տարածքում հանրահավաքնրի ու զանգվածային միջոցառումների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ ու որոշակի կանոնների պահպանման կարգով, այն է` դիմակների պարտադիր կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը»,– ասաց Բադասյանը։
Ընտանեկան միջոցառումների արգելքը ևս հանվում է, բայց մասնակիցների առավելագույն թիվ է սահմանվում` մինչև 40 անձ։
Նշենք, որ Կառավարության հաստատումից հետո որոշումն այսօր կքննարկվի նաև ՀՀ ԱԺ-ի՝ այդ նպատակով հրավիրվող հատուկ նիստում, ինչպես նախատեսված է օրենքով: Այս պահին նիստի ժամը դեռ հայտնի չէ:

 

 

Արմինե Գևորգյան