Բավ է պառակտվել
13-10-2021 16:09

Հետ է կանչվել Իրանում Հայաստանի դեսպանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ վարչապետի առաջարկությամբ, հրամանագիր է ստորագրել Արտաշես Թումանյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։

Համապատասխան հրամանգիրը ստորագրվել է հոկտեմբերի 8-ին։

Արտաշես Թումանյանը Իրանում ՀՀ դեսպան էր նշանակվել է 2015 թվականի փետրվարին։ Նա տարբեր տարիներին եղել է խորհրդարանի պատգամավոր, արտգործնախարարի տեղակալ։ 2000-2006թ․թ․ զբաղեցրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։