Բավ է պառակտվել
08-09-2016 13:27

ՀՀ-ի կառավարության հրաժարականը արդյունավետ չի լինի. պատգամավոր

Հայաստանի կառավարության հրաժարականը արդյունավետ չի լինի առանց հետագա արմատական փոփոխությունների,  ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Հինգշաբթի կառավարական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին` պարզաբանելով իր որոշումը պետական կառավարման մեջ նոր մոտեցումներ կիրառելու անհրաժեշտությամբ:

«Ինձ չի հետաքրքրում անձանց զուտ փոփոխությունն առանց արմատական փոփոխությունների: Եթե նման փոփոխություններ չլինեն, ապա, հնարավոր է, որ մենք մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում ոգևորության ականատես լինենք, սակայն հետո ամեն ինչ կլինի ինչպես նախկինում: Ես լիարժեք, համակարգային փոփոխությունների կողմանկից եմ», - նշեց Պողոսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով են փոփոխությունները իրական նոր կառավարության ձևավորումից հետո, Պողոսյանն ասաց, որ դա հնարավոր է:

«Ամեն ինչ հնարավոր է, հարցը ցանկության առկայությունն է: Եվ եթե գոյություն ունի հստակ գիտակցում, որ հին մեթոդները ոչինչի չեն բերում, և հարկավոր է ամեն ինչ նորովի անել, ապա ամեն ինչ կարող է ստացվել: Ես հասկանում եմ, որ այս ճանապարհին կարող են լինել նաև սխալներ, սակայն ամոթ է ոչ թե սխալներ գործելը, այլ սեփական սխալները չուղղելը», - ավելացրեց Պողոսյանը:

Հովիկ Աբրահամյանը ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը 2014 թ.-ի ապրիլին:

Որպես Աբրահամյանի հավանական հետևորդ նշվում է Կարեն Կարապետյանը` Երևանի նախկին քաղաքապետը (2010-2011 թթ.-ին), «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենը (ներկայիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ռուսական «Գազպրոմի» 100%-անոց դուստ ընկերությունը), ով վերջերս զբաղեցնում է Մոսկվայում «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնը: