Բավ է պառակտվել
25-10-2019 14:54

Ուժային կառույցների ղեկավարները քաղաքականության մեջ անելիք չունեն։ Անդրանիկ Քոչարյան


Ուժային կառույցների ղեկավարները քաղաքականության մեջ անելիք չունեն։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հովհաննես Քոչարյանի՝ քաղաքական հայտարարություն անելու համար աշխատանքից ազատվելուն։
Հիշեցնենք,որ վարչապետի խոսնակը հաստատել էր, որ ազատման պատճառը պատճառը եղել է այն, որ նա քաղաքական հայտարարություններ է արել։
Քոչարյանն ասում է, որ Հովհաննես Քոչարյանն իրենց հանձնաժողովի հետ շատ արդյունավետ է աշխատել ու ափսոսում է նրա պաշտոնանկության համար. 
«Ոստիկանությունում ամենաարժեքավոր ոստիկանները նման ինտելեկտը կրող մարդիկ են: Ափսոսում եմ, դա կադրային կորուստ է ոստիկանության համար: Բայց նման բարձր դիրք զբաղեցնող ոստիկանը նաեւ պետք է իմանա, որ լրագրողներից պետք է մի քիչ… լրագրողները ցանկացած հարց կարող են տալ ու իրենք պետք է պատրաստ լինեն, որ չընկնեն քաղաքական որեւէ շահարկման մեջ»,֊ասաց Անդրանիկ Քոչարյանը :

Անդրադառնալով արդեն իր ուժային կառույցներում աշխատանքի անցնելու հավակնությունների մասին լուրերին՝ Քոչարյանը նշեց,որ Ուժային կառույցներում եղել է, 29 տարեկանում: Հոկտեմբերի 27-ից հետո ես այլևս ուժային կառույցների աշխատանքների մեջ չի ցանկացել ներգրավված լինել , քանի որ ուժայիններն արդեն ուրիշ կերպ են աշխատել: 
Խոսելով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին, Քոչարյանը նշեց,որ չեն հայտարարում միայն զինվորների հետ ունեցած զրույցներից,քանի որ զրույցներում նրանք վերհիշում են այդ ծանր դրվագները։ Իսկ թե ով է լինելու հաջորդ պաշտոնյան, որ պետք է հրավիրվի հանձնաժողով՝ Քոչարյանը նշեց,որ կար բարձրաստիճան պաշտոնյա, ով պետք է գար, սակայն հետաձգվել է։ Խոստացավ ասել ,թե ով է այդ պաշտոնյան,բայց ոչ հիմա:

 

Արմինե Գևորգյան