Բավ է պառակտվել
01-11-2014 12:26

Ովքե՞ր են դեմ քվեարկելու ԵՏՄ-ին

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանի եւ ԵՏՄ անդամ մյուս երկրների միջեւ ստորագրված համաձայնագիրը, որով Հայաստանն անդամակցում է այդ միությանը, դեռ չի ուղարկվել Սահմանադրական դատարան, հետեւաբար՝ դեռ չի մտել ԱԺ օրակարգ: Բայց ԱԺ պատգամավորներն ակտիվորեն քննարկում են այն հարցը, թե այդ համաձայնագիրը քվեարկության դնելու դեպքում այն քանի դեմ ձայն կստանա: Դեմ քվեարկելու մասին հրապարակայնորեն հայտարարում են «Ժառանգություն» խմբակցության անդամներ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը, ինչպես նաեւ այս խմբակցությունը լքած Խաչատուր Քոքոբելյանը: Հնարավոր է, որ համաձայնագրի վավերացմանը դեմ քվեարկեն նաեւ ՀԱԿ խմբակցության անդամներ Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսպիսով, լավագույն դեպքում, դեմ քվեարկողների թիվը չի անցնի 7-ից, որը Հայաստանի խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 5 տոկոսից մի փոքր ավելին է: Մնացած 95 տոկոսը կամ կողմ է, կամ դեմ լինելով` չի համարձակվի դրա մասին բարձրաձայն հայտարարել»։