Բավ է պառակտվել
30-09-2022 12:51

Օվերչուկը՝ Հայաստանի երկարատև տրանսպորտային շրջափակման մասին. «Այսօր մենք մեկ քայլ ենք հեռու այն վերացնելուց»

Հայաստանում քաջ գիտակցում են, որ հետագա տնտեսական աճը զսպվում է տրանսպորտային շրջափակման պատճառով: Այդ մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Российская Газета» թերթին տված հարցազրույցում։

«Այսօր մենք մեկ քայլ ենք հեռու այն վերացնելուց»,- ասել է Օվերչուկը։

Նա հիշեցրել է, որ փոխադարձ առևտրի, Հայաստանի տնտեսության աճը և ընդհանուր ինտեգրացիոն ձեռքբերումները տեղի են ունենում տրանսպորտային երկարատև շրջափակման պայմաններում։ Հետևաբար, տրանսպորտային մեկուսացման հաղթահարման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարները հզոր խթան կհաղորդեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի և հարակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի զարգացմանը։

«Ես արդեն խոսել եմ այդ մասին. մեր հաշվարկներով ռուսական ներդրումների ներհոսքը կարող է հասնել մինչև 5 միլիարդ դոլարի, դրանք հիմնականում էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, ինչպես նաև հանքարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում նախագծեր են։ Դրանց շուրջ նոր աշխատատեղեր, ինչպես նաև բազմաթիվ փոքր ու միջին բիզնեսնի ձեռնարկություններ կստեղծվեն»,- ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության համար ապաշրջափակման դրական ազդեցությունն ակնհայտ է և կարող է ավելի էական լինել, քան «առաջին ինտեգրացիոն ալիքի» ազդեցությունը։ Միայն ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում Հայաստանը գրեթե 54%-ով ավելացրել է փոխադարձ առևտուրը միության երկրների հետ։

«Առաջընթացը տեղի է ունեցել Հայաստանի ավանդական արտահանման բոլոր ապրանքների ուղղությամբ։ Նոր հնարավորությյուններ են բացահայտվել։ Օրինակ, դեղերի միասնական շուկայի ստեղծումը Հայաստանին թույլ տվեց բազմապատկել արտահանումը դեպի Միության շուկա։ Աճել է նաև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը»,- ասել է Օվերչուկը։