Բավ է պառակտվել
20-11-2014 18:00

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետը Թուրքմենստանի նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:


Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները, ինչին նպաստել են երկկողմ բարձր մակարդակի այցերը: Վարչապետ Աբրահամյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վստահություն են հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության հետագա զարգացման համար:
Կողմերը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը և անհրաժեշտ համարել գործնական քայլերի իրականացումը՝ ուղղված առկա ներուժի իրացմանը:
Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր: