Բավ է պառակտվել
01-09-2015 11:29

Սահմանդրական բարեփոխումներից հետո Հովիկ Աբրահամյանն իրեն տեսնում է բարձր պաշտոնում

Լևոն Միրիջանյանի անվան Երևանի թիվ 155 հիմնական դպրոց այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանին լրագրողները Սահմանդրական բարեփոխումների վերաբերյալ հարցեր տվեցին:  Վարչապետն ասաց, որ քննարկումների արդյունքում փորձելու են ներկայացված առաջարկություններից գտնել ամենալավ ու ամենաարդյունավետ տարբերակը: Կառավարության ղեկավարը կարծիք հայտնեց, որ բարեփոխումների իրականացման շուջ կա քաղաքական կոնսոլիդացիա. «Կա, եթե նկատում եք, նախագահի հետ հանդիպել են տարբեր քաղաքական ուժեր: Փորձել ենք լայն քաղաքական կոնսոլիդացիա ստեղծել, դա է մեր խնդիրը, որպեսզի մենք հասարակությանը ներկայացնենք բարեփոխումները»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սահմանդրական բարեփոխումներից հետո ինչ պաշտոնում է իրեն պատկարեցնում Հովիկ Աբրահամյանը. «Առայժմ վարչապետի պաշտոնում»: Հարցրեցին՝ նորի՞ց, պատասխանեց. «Դե դա ժողովուրդը պետք է որոշի: Միայն բարձր պաշտոնում»: