Telegram @gishernews
03-09-2020 10:35

Սպասվում է ավագանու թեժ նիստ

«Սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանու նիստը խոստանում է թեժ լինել: Ինչպես հայտնի է, այդ օրը նախատեսված է Երևանի փոխքաղաքապետի ընտրություն, որի համար բուռն ընթացք է կանխատեսվում: Բացի այդ, նախատեսված է նաև աղմկահարույց ու դժգոհություններ հարուցած փոփոխություններ անել ավագանու նիստերի անցկացման կարգում: 
«Ժողովուրդ» թերթը գրում է:  «Առաջին հերթին առաջարկվում է փոփոխություն կատարել վարչական շրջանների ղեկավարների եւ քաղաքապետարանի աշխատակազմի հետ հարց ու պատասխանի ռեժիմում` սահմանելով, որ դրանք ամենամսյա պարբերականության փոխարեն տեղի ունենան երկու ամիսը մեկ անգամ: Որպես պատճառաբանություն՝ նախագծի մեջ բերվում է, թե ավագանու ընթացակարգով այժմ թույլ կտրվի օրակարգային հարցերից դուրս ելույթ ունենալ։ Այս փոփոխությունն ամենաշատն է քննադատվել ընդդիմադիր խմբակցությունների կողմից, որոնք հարցուպատասխանի ամենամսյա լինելը շատ էին կարեւորում: Ավելին, նախկինում` ՀՀԿ իշխանության օրոք, հենց ավագանու «Ելք» խմբակցության անդամների առաջարկով է փոփոխություն արվել այս կարգի մեջ, եւ հնարավորություն է ստեղծվել հարցուպատասխան ունենալ ամեն ամիս: Հիմա, փաստորեն, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը գնում է ՀՀԿ-ի հետեւից` վատթարացնելով կարգը: Բացի այդ, իշխող խմբակցությունը ցանկանում է վերացնել խմբակցության ղեկավարների կողմից արտահերթ ելույթներ ունենալու իրավունքը՝ այն վերապահելով ամբողջ խմբակցությանը: Ու քանի որ ակնհայտորեն Հայկ Մարությանը նպատակ է դրել լռեցնել ավագանու ընդդիմադիր սակավաթիվ անդամներին, այս փոփոխության քննարկումը, բնականաբար, խոստանում է թեժ լինել»:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի գործով դատական նիստը չի կայացել
Սահմանադրական դատարանում արշալուսյները խաղաղ չեն
Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն 
Մեգաստախոսը խոսում էր մեգա նպատակների մասին․Աշոտյանը Փաշինյանին
Մակերեսային, ծիծաղելի երբեմն էլ խոցելի․Սա էր վարչապետի ներկայացրած ռազմավարությունը