Բավ է պառակտվել
05-11-2019 18:12

ՀԱՊԿ ԽՎ-ն ընտրել է նոր նախագահ, և “ճշտել ժամացույցները” հարցերի լայն շրջանակի հետ կապված (տեսանյութ)

 

Երեքշաբթի օրը Երևանում կայացած նիստի արդյունքներով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը համաձայնեցրել է քայլերը կապված կազմակերպության կառուցվածքի ամրապնդմանն ուղղված համատեղ օրենսդրական ակտերի, ինչպես նաև ահաբեկչության և կոռուպցիայի դեմ հավաքական գործողությունների և խաղաղապահ ուժերի կազմակերպման համատեղ ջանքերի հետ:

ՀԱՊԿ ԽՎ նախագահի ընտրությունները

Լիագումար նիստի ընթացքում առաջիկա երեք տարիների ընթացքում ՀԱՊԿ ԽՎ նախագահ ընտրվեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

“Մենք կշարունակենք համատեղ աշխատել և կանենք ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն արդյունավետ աշխատի, որպեսզի երկխոսության հիման վրա ընդունվեն որոշումներ,, հիմնականում՝ օրենսդրության ներդաշնակեցման և մեր երկրների ազգային օրենսդրության մեջ դրամց ներառման վերաբերյալ”, - ասել է նա ՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին։

Վոլոդինը նշել է, որ համագործակցությունը թույլ կտա առավել արդյունավետորեն դիմակայել այսօրվա մարտահրավերներին, լուծելով գլոբալ անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրներում ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդեցության, տնտեսական անվտանգության խնդիրները:

Օրակարգի առանձնահատկությունները

Ինչպես նշել է Վոլոդինը, երևանյան նիստի օրակարգը թույլ կտա կոնկրետ քայլեր ձեռնարկել կազմակերպության անդամ երկրների ազգային օրենսդրությունը բարելավելու ուղղությամբ՝ դրա արդյունավետությունը բարձրացնելու համար:

“Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների օպտիմիզացման հարցը պայմանավորված է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությամբ”, - պարզաբանել է նա:

Ըստ Վոլոդինի, ՀԱՊԿ բոլոր կառույցների աշխատանքը պետք է ապահովի հավասար հնարավորություններ բոլոր անդամ երկրների համար և կազմակերպության յուրաքանչյուր անդամի մոտեցումների բարձրաձայնում բոլոր հավաքական հարցերի վերաբերյալ։

Նիստի ընթացքում հարցեր են բարձրացվել խորհրդարանների կողմից ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական ակտերի մոդելների ընդունման, ապօրինի ծագման գույքի բռնագրավման, հավաքական անվտանգության պլատֆորմի ամրապնդման և հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման վերաբերյալ:

Ֆաշիզմի դեմ պայքարում ընկածների հիշատակի պաշտպանությունը

Վոլոդինը կոչ է արել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարաններին ակտիվորեն ներգրավվել ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհածների հիշատակը պաշտպանելու աշխատանքներում: Մասնավորապես, նա անհրաժեշտ է համարել բոլոր անդամ պետությունների մասնակցությունը միջազգային տարբեր հարթակներում , այդ թվում՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարվող այդ աշխատանքերին:

“Անթույլատրելի է, երբ Եվրախորհրդի անդամ մի շարք երկրներում քանդում են հուշարձանները, տապանաքարերը: Մենք դա տեսնում ենք հատկապես Լեհաստանի և մերձբալթյան մի շարք երկրների օրինակով: Մենք չպետք է թույլ տանք դա, ուստի, եթե դուք աջակցեք, մենք կխնդրենք մեր գործընկերներին Բելառուսից, Հայաստանից և Սերբիայից, բոլոր նրանց, ով Եվրախորհրդի խորհրդարանական կառույցների անդամ են։ Մենք պետք է ակտիվացնենք մեր գործունեությունը, որպեսզի տասնյակ միլիոնավոր կյանքեր տարած ողբերգությունն այևս չկրկնվի”,- ասել է նա։

Վեհաժողովն ընդունեց առաջարկություններ նացիզմի տարածմանը և դրա դրսևորումներին հակազդելու ոլորտում կազմակերպության անդամ երկրների ազգային օրենսդրությունը բարելավելու վերաբերյալ:

Ինչպես նշվում է փաստաթղթի նախագծում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների գործող օրենսդրության վերլուծությունը “բացահայտեց, ճնշող մեծամասնությամբ, ոչ միայն նացիզմի դեմ պայքարի հատուկ կանոնակարգերի, այլև “նացիզմ” հասկացության օրենսդրական սահմանման բացակայությունը”:

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 2006 թ.։

ՀԱՊԿ-ի անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: