Բավ է պառակտվել
23-09-2021 09:10

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը պահանջել է Ադրբեջանից ազատել հայ ռազմագերիներին և հետաքննել ադրբեջանական ԶՈւ ռազմական հանցագործությունները

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Կարդենաս-Շիֆ-Շերման փոփոխությունը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան էջը:

Այն կոչ է անում հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, այդ թվում ՝ խաղաղ բնակչության դեմ արգելված զինամթերք և սպիտակ ֆոսֆոր օգտագործելը:

Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը պահանջում է հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք օգտագործվել են 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար:

Փոփոխությունը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի 16 անդամների կողմից: