Բավ է պառակտվել
11-09-2019 14:38

Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրա դասերի մասին հիշողությունը վտանգված է․ Հայաստանում ՌԴ դեսպան

Երևանում Լոմոնոսովի անվ․ համալսարանի մասնաճյուղում կայացել է “Աշխարհը երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին” թեմայով կոնֆերանս՝ նվիրված պատերազմի 80-ամյակին։

Կոնֆերանսը կազմակերպվել է Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի (ՌԳՄԿ), Հայաստանում Ռուսաստանի դեսպատան և “Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում” ՀԿ կողմից՝ ՄՊՀ մասնաճյուղի մասնակցությամբ։

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ելույթում նշել է, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը պարտադրված է, քանի որ մեր օրերում խիստ վտանգված է Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրա դասերի մասին հիշողությունը։

“Սպառնակիք են ներկայացնում քաղաքական կոնյուկտարան, իրավիճակային քաղաքական շահերը, պատմությունը վերափոխելու փորձերը` ներկայիս քաղաքական նկրտումներին, քաղաքական շահերին համապատասխանելու համար: Այսինքն, ընդհանուր առմամբ, մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ կա իրական վտանգ, որ այս սարսափելի ողբերգության իրական դասերը աղավաղվեն, վտանգված լինեն”, - պարզաբանել է Կոպիրկինը։

Դեսպանը նշել է, որ դրա հետևանքը կլինի այն, որ պատմական և տեխնոլոգիական զարգացման նոր փուլում մարդկությունը կարող է նորից բախվել հերթական ահավոր ողբերգության իրականությանը:

Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս հօգուտ պատմական հիշողության պահպանման, այն աղավաղելու, որոշակի երկրների ներկայիս էլիտաների շահերին հարմարացնելու փորձերի դեմ:

Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը նույնպես նշել է նման համաժողովների անհրաժեշտությունը, քանի որ նրանց հիմնական ուղերձներից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի պատմության ուսումնասիրությունն է:

Գիտաժողովին մասնակցել են Հայաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան, Երևանում ՌԳՄԿ տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, քաղաքական գործիչներ, դասախոսներ, փորձագետներ, ինչպես նաև ուսանողներ, մագիստրոսի կոչման հավակնորդներ և այս թեմայով հետաքրքրված անձինք: