Բավ է պառակտվել
24-11-2022 11:06

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական պաշտպանական համագործակցության հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն նախօրեին կարճ զրույց են ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարության և անվտանգության խորհուրդների քարտուղարների երևանյան հանդիպումից հետո։

«Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ»,- գրել է Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում։