Բավ է պառակտվել
14-10-2014 08:31

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն  ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին (Հունաստան):

Հանրապետության Նախագահը Գասպար Կարապետյանին, ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար, հանձնել է ՀՀ պետական բարձր պարգև՝ Մխիթար Գոշի մեդալ, որով նա պարգևատրվել էր Անկախության տոնի առթիվ:

Նախագահը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել Գասպար Կարապետյանին: