Բավ է պառակտվել
08-10-2021 15:07

Փարիզը հրաժարվել է երբևէ իր տեղը զիջել Եվրամիությանը ՄԱԿ-ի ԱԽ-ում

Ֆրանսիան մտադիր չէ Եվրամիությանը զիջել ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր կարգավիճակն։ Այս մասին ուրբաթ BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից պետական քարտուղար Կլեման Բոնը:

«Ֆրանսիան մտադիր չԷ զիջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի իր տեղը. դա նրա ինքնիշխանության մի մասն Է,- ասել Է նա:- Եվ այդ իրավիճակը շահավետ Է Եվրոպային»: Դիվանագետն այդ կերպ Է պատասխանել հեռուստաալիքի հաղորդավարի հարցին՝ հօգուտ Եվրամիության ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր մշատական անդամությունից հրաժարվելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին պնդումների առիթով:
Սեպտեմբերի 22 -ին բրիտանական The Daily Telegraph թերթը հաղորդեց, որ Ֆրանսիան իբր պատրաստ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր տեղը զիջել Եվրամիությանն` կազմակերպության իր գործընկերների կողմից ընդհանուր բանակ ստեղծելու առաջարկի ընդունման դիմաց:
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն Է՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ մեկտեղ։