Բավ է պառակտվել
17-01-2022 12:33

Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Վարդենիսի հատվածում հունվարի 11-ին զոհվածների հիշատակը

Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց հունվարի 11-ին ադրբեջանական զինուժի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։

«Օրերս Վարդենիսի հատվածում զինված բախմաբ արդյունքում մենք երեք զոհ ենք ունեցել։ Նրանք «խաղաղության դարաշրջանում» մեր հերթական ցավալի կորուստներն են։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր հերոսների հիշատակն», - ասել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Վերջին միջադեպերը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական ​​դիրքերի ուղղությամբ։

Հակառակորդի կրակը ճնշվել է հայկական կողմի պատասխան գործողություններով.

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը վերսկսել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հայկական դիրքերի գնդակոծությունը՝ կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երեք զինծառայողի մահվան և մի քանի զինծառայողի վիրավորվելու մասին։