Բավ է պառակտվել
03-05-2021 17:38

Հայստանի խորհրդարանը երկրորդ անգամ կքննարկի վարչապետի ընտրության հարցը

Հայաստանի Ազգային ժողովը կրկին կքննարկի վարչապետի ընտրության հարցը։ Այսպիսի հայտարարություն է տարածել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։

«Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասվում է հայտարարությունում:

Մայիսի 3-ին հատուկ նիստի ընթացքում Հայաստանի ԱԺ չընտրեց վարչապետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։