Բավ է պառակտվել
02-10-2018 19:14

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ կտա խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի կայացած արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունել է “Ազգային ժողովի կանոնակարգ” օրենքում փոփոխությունները, որոնք թույլ կտան պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր լուծարումից։

Փոփոխությունների համաձայն, եթե խորհրդարանի նիստը չի կարող տեղի ունենալ քվուրումի բացակայության պատճառով, կամ պատգամավորների նիստին մասնակցության խոչընդոտներ են առաջացել՝ առաջարկվում է նիստն ընդհատել և շարունակել խոչընդոտող հանգամանքները վերացնելուց հետո։ Օրինագծի հակառակորդների կարծիքով, այսպիսով ՀՀԿ-ն և օրինագծին սատարող քաղաքական ուժերը փորձում են ապահովագրվել խորհրդարանի հնարավոր լուծարումից և արտահերթ ընտրությունների անցկացումից։ Բանն այն է, որ համաձայն ԱԺ կանոնակարգի, եթե պատգամավորները երկու անգամ անընդմեջ չքվեարկեն վարչապեըի թեկնածության օգտին՝ խորհրդարանը լուծարվում է իրավունքի ուժով։

Պատգամավորները քվեարկության են մասնակցել տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում։ Հրավիրած արտահերթ նիստից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վերցրել է պատգամավորների՝ քվեարկության էլեկտրոնային համակարգին միանալու համար նախատեսված քարտերը։ Միաժամանակ, խորհրդարանը չի ապահովել ոչ ուղիղ հեռարձակումը, ոչ ձայնը՝ խորհրդարանի շենքում։

Օրինագծի օգտին քվերակել է երեք խմբակցության 61 պատգամավոր, դեմ է եղել միայն “Ելք” խմբակցությունը։

Ինչպես քվեարկության առիթով նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ տվյալ որոշումն ընդունվել է ոչ այն պատճառով, որ խորհրդարանական ուժերը հրաժարվում են արտահերթ ընտրություններից։

“Հարցն ընդունվել է ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում արտահերթ ընտրությունների գնալ, այլ որովհետև չենք ընդունում պատգամավորների վրա ճնշման գործադրումը”, - ասել է Բաբլոյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով ելույթ է ունենալու Բաղրամյանի պողոտայում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հարթակում, ուր այս րոպեին մարդիկ հանրահավաքի են հավաքվում՝ ՀՀԿ նախաձեռնած “Ազգային ժողովի կանոնակարգ” օրենքի փոփոխությունների դեմ: