Բավ է պառակտվել
24-08-2021 10:32

Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է կառավարության ծրագրի քննարկումը (տեսանյութ)

Երեքշաբթի Հայաստանի խորհրդարանի նիստին մեկնարկեց կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի քննարկումը:

Ծրագիրը բաղկացած է 6 բաժնից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսւթյուն, ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարություն, ինստիտուցիոնալ զարգացում:

Կառավարության ծրագիրն ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկումներին մասնակցում են ինչպես իշխանական պատգամավորներն, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները: