Բավ է պառակտվել
06-02-2020 19:49

Խորհրդարանը որոշել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի

Հինգշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները որոշում են կայացրել հանրաքվեի միջոցով քննարկել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը, որով նախատեսվում է Սահմանադրական դատարանի լուծարումը:

Նախագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր: “Լուսավոր Հայաստան” խմբակցությունը դեմ է քվեարկել նախագծին:

Քվեարկությունից առաջ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ իրենց քաղաքական ուժը չի մասնակցելու քվեարկությանը:

“Վերջերս հրապարակվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեզ բոլորիս ուղղված ուղերձը, որը կոչ է անում այս նախագիծն անհապաղ ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ արագացված կարգով համապատասխան եզրակացությունը ստանալու համար”, - ասել է նա:

Մելքումյանը հիշեցրել է, որ իրենց խմբակցությունը պատրաստ է մնալ նիստերի դահլիճում այնքան ժամանակ, քանի դեռ համատեղ չի գտնվել այս իրավական ընթացակարգերի լուծումը:

Իր հերթին, խորհրդարանական մեծամասնությունը չի փոխել իր որոշումը:

“Եվս մեկ անգամ հաստատում եմ “Իմ քայլը” խմբակցության դիրքորոշումը, որ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը այլընտրանք չունեն Հայաստանում, և խմբակցությունը կքվեարկի հանրաքվեի նախագծի օգտին”, - ասել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Քվեարկությունը կայացել է այն բանից հետո, երբ ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները չեն ընդունել այն օրինագիծը, որը խորհրդարանին թույլ կտար շրջանցել գործող ընթացակարգերը և լուծարել Սահմանադրական դատարանը:

Քվեարկությունից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՍԴ դատավորներին հրաժարական տալ նախքան նախագահի կողմից տվյալ նախագծի ստորագրումը։

Եթե հանրաքվեի արդյունքներով բնակչությունը կողմ արտահայտվի սահմանադրական փոփոխությունների ընդունմանն, ապա ինը դատավորից յոթի լիազորությունները կդադարեցվեն: Այսպիսով, Սահմանադրական դատարանը դե ֆակտո կդադարի իր գործունեությունը, քանի որ չի ապահովվի կայուն մեծամասնությունը: