Բավ է պառակտվել
07-12-2021 12:44

Հայաստանի խորհրդարանը հրատապ քննարկում կանցկացնի գերիների հարցով

Հայաստանի խորհրդարանն այսօր հրատապ քննարկում կանցկացնի հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների՝ ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և այլ պահվող անձանց ճակատագրի պարզաբանման և հայրենիք վերադարձնելու հարցերի շուրջ։ Այս մասին խորհրդարանի հերթական նիստում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցն ընդգրկված է Հայաստանի խորհրդարանի դեկտեմբերի 7-ին մեկնարկած քառօրյա նիստերի օրակարգում։