Բավ է պառակտվել
25-04-2016 13:47

ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ սահմանապահների միջեւ համագործակցության մասին համաձայնագիրը

ՀՀ խորհրդարանը ապրիլի 25-ին վավերացրել է ԱՊՀ սահմանապահների միջև համագործակցության մասին համաձայնագիրը։ Որոշումն ընդունվել է 95 կողմ, 3 դեմ և 4 ձեռնպահ քվեներով:

Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Արզուման Հարությունյանն ավելի վաղ հայտնել էր, որ պայմանագիրը նախատեսում է ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում Համագործակցության երկրների սահմանապահ ծառայությունների փոխգործակցությունը ԱՊՀ արտաքին սահմաններին:

Այս համաձայնագրին, որը ստորագրվել է 2007-ի հոկտոմբերի 5-ին Դուշանբեում, միացել են Հայաստանը, Բելառուսը, Ղազապստանը, Տաջիկստանը ու Ռուսաստանը: