Բավ է պառակտվել
10-09-2019 14:00

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Լիբանանի հետ ռազմական համագործակցության համաձայնագիրը

Ազգային ժողովը երեքշաբթի վավերացրել է Հայաստանի և Լիբանանի միջև 2019 թ․ռազմական համագործակցության հանաձայնագիրը։

Համաձայնագիրն ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ՝ սկսած ռազմական արդյունաբեությունից մինչև ռազմական սպորտ, ինչպես նաև հետազոտությունների ոլորտ, նյութատեխնիկական ապահովման աջակցություն, ռազմական բժշկություն և խաղաղապահ գործունեություն։

Համաձայնագիրը քննարկման ներկայացնելով՝ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ընդգծել է, որ այն կարգավորում է նաև Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո հայկական խաղաղապահ ստորաբաժանման առաքելությանն առընչվող որոշ հարցեր։