Բավ է պառակտվել
11-11-2014 14:19

ՀՀ Խորհրդարանը կարևորում է ԵՄ-ի հետ երկխոսության շարունակումը.ԱԺ փոխնախագահ

Այսօր Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի  16-րդ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը 2015թ. մարտին Երևանում կանցկացվի «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 5-րդ լիագումար նիստը: Վերջինիս խոսքով՝   ՀՀ Խորհրդարանը  կարևորում է եվրոպական կառույցների, մասնավորապես՝ Եվրամիության հետ համագործակցությունը: «Մենք գնահատում ենք Եվրամիության աջակցությամբ կատարվող բարեփոխումները: Ընդունված օրենսդրական ակտերի շնորհիվ մեր երկիրն ավելի ժողովրդավար է դարձել»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Անհրաժեշտ է նշել, հավելել է նա, որ Հայաստանի եւ Եվրախորհրդարանի համագործակցությունը վերջին տարիներին ավելի է սերտացել: «Հայաստանի Ազգային ժողովն ընդգծում է նաեւ խորհրդարանական խմբակցությունների միջեւ համագործակցության կարեւորությունը. այս համագործակցությունը կխթանի բարեփոխումների ընդլայնմանը: Անկեղծ ասած, մենք երկար ճանապարհ ենք անցել եւ հուսով ենք, որ մեր համագործակցությունն ապագայում էլ կշարունակվի»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ կրկին ընդգծելով, որ ՀՀ խորհրդարանը կարեւորում է ԵՄ-ի հետ երկխոսության շարունակումը: