Բավ է պառակտվել
20-05-2021 16:35

Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթղթի հարցով

Ազգային ժողովը համաձայնել է այսօր ժամը 18։00-ին արտահերթ նիստ գումարել, որը նախաձեռնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Խմբակցությունը հանդես է եկել արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ՝ հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին «գաղտնի փաստաթղթի» հարցով։

Հինգշաբթի վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից գաղտնազերծված՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիայի մասին «գաղտնի փաստաթուղթը» ստորագրելու պատրաստակամության մասին, որով նախատեսվում է մի շարք հայկական գյուղերի փոխանցումն Ադրբեջանին: