Բավ է պառակտվել
22-06-2020 22:54

Հայաստանի խորհրդարանն ընդունեց Սահմանադրական դատարանի լուծարման և նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը, որով նախատեսվում է լուծարել ՍԴ-ն:
“Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված։ 12 տարուց քիչ պաշտոնավարած դատավորները կշարունակեն աշխատել մինչև սահմանաված ժամկետի ավարտը”,- ավելի վաղ ասել էր “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով նախագծի հեղինակն է։
Նա նշել է, որ նախագծով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։
Նոր նախագահի՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով ընտրությունները կկայանան փոփոխությունների հետևանքով թափուր տեղերը համալրելուց հետո”,- ասել է պատգամավորը, նշելով, որ նորընտիր դատավորները նույնպես կարող են նախագահ ընտրվել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդունված նախագիծը վերաբերում է անմիջականորեն Սահմանադրական դատարանին՝ պատգամավորները կողմ են քվեարկել փաստաթուղթը ՍԴ քննությանը չուղարկելու որոշմանը։ Ի վերջո, իշխանական պատգամավորները և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը միաձայն՝ 89 ձայնով ընդունեցին նախագծը։ “Բարգավաճ Հայաստան” և “Լուսավոր Հայաստան” ընդդիմադիր խմբակցությունները բոյոկտել էին արտահերթ նիստը։

Բարդ իրավիճակ ՍԴ-ում
ՀՀ իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնել էին հանրաքվե ՝ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ, բայց այն հետաձգվեց անորոշ ժամանակով ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Փաստաթուղթը, որը պետք է դրվեր հանրաքվեի, առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում: Ներկայիս խմբագրությամբ ասվում է․ ՛մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը”։ Ընդ որում,այս հոդվածը Սահմանադրության անցումային դրույթ է: Ներկայումս այն պաշտպանում է 2005 թ. փոփոխությունները, որոնցից հետևում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարին լրանալն: Այսինքն ՝ Հրայր Թովմասյանը կգործի որպես Սահմանադրական դատարանի նախագահ մինչև 2035 թվականը: Ավելին, համաձայն 7-րդ գլխի, որն ուժի մեջ է մտել 2018-ի գարնանը, դատավորները կարող են պաշտոնավարել 12 տարի և ոչ ավելի, քան մեկ ժամկետ:
Փոփոխությունների ներկայիս նախագծով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և գործող դատավորների լիազորությունները` բացառությամբ Վահե Գրիգորյանի և Արմեն Դիլանյանի, ովքեր դատավոր են ընտրվել 2015 թվականից հետո։