Բավ է պառակտվել
06-08-2021 10:16

Հայաստանի խորհրդարանը երրորդ փորձից փոխնախագահի պաշտոնում ընտրեց Իշխան Սաղաթելյանին

Հայաստանի Ազգային ժողովը միայն երրորդ փորձից կարողացավ փոխնախագահի պաշտոնում ընտրել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածու Իշխան Սաղաթելյանին։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանի խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

«Սաղաթելյանի օգտին քվեարկել է 64, դեմ ՝ 37 պատգամավոր», - ասաց Բաբայանը:

Հինգշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովը երկու անգամ չկարողացավ փոխնախագահ ընտրել ընդդիմության թեկնածուին:

Ավելի վաղ խորհրդարանի նախագահ էր ընտրվել Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը։ Նրանց թեկնածությունները ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունն, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել էին ընտրությունները։ Ընդդիմության կողմից փոխխոսնակի պաշտոնում առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն, ով նախօրեին հայտարարել էր, որ չի դադարեցնելու պայքարն իշխանության դեմ։

8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 53,91% (71 մանդատ) արդյունքով, «Հայաստան» դաշինքը՝ (29 մանդատ), «Պատիվ ունեմ» դաշինքը (7 մանդատ):