Բավ է պառակտվել
14-09-2021 12:05

Հայաստանի խորհրդարանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր անդամ ընտրեց․ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց քվեարկությունը

ՀՀ Ազգային ժողովը Մարիամ Գալստյանին ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 66 պատգամավոր, 1-ը՝ «դեմ»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց ԱԺ նիստի ընթացքում, որ իշխանությունների կողմից ստեղծված համակարգը վստահություն չի ներշնչում և հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից, թափուր պաշտոնը հայտնվեց 2019 թվականի դեկտեմբերի 6 -ին, երբ հանձնաժողովի անդամներից մեկը հրաժարական տվեց: