Բավ է պառակտվել
26-08-2019 21:10

Հայաստանի խորհրդարանը դժվար քննարկի Ստամբուլյան կոնվենցիայի հարցը ընթացիկ տարում

Ամենայն հավանականությամբ, Հայաստանի խորհրդարանն այս տարի չի քննարկի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։

Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երկուշաբթի հայտնել է լրագրողներին, որ Հայաստանը դիմել է Վենետիկի հանձնաժողով, որն իր կարծիքը կհրապարակի հոկտեմբերին։

Այնուհետև հարցը պետք է քննարկվի խորհրդարանում և նոր միայն ուղարկվի վավերացման։ Այսպիսով, ըստ նախարարի, այս տարի կոնվենցիայի քննարկումը խորհրդարանում իրատեսական չէ։

Եվրոպայի Խորհրդի “Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցը վերջերս թեժ բանավեճերի առարկա է դարձել Հայաստանում։ Հուլիսի 26-ին արդարադատության նախարարությունը դիմել է Եվրոպայի Խորհրդի սահմանադրական հարցերով մասնագիտացված կառույցին՝ Վենետիկի հանձնաժողովին որոշ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից բարձրացված հարցերի վրա կոնվենցիայի ազդեցությունը մեկնաբանելու խնդրով։
Բադասյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է հստակեցնի նաև փաստաթղթում հայտնաբերված անհամապատասխանությունները:

՛Մենք խոսում ենք այն դրույթների մասին, որոնք հիմնականում քննարկվում են, մասնավորապես ՝ ընտանիքի կազմը, և բացարձակ անհեթեթությունն այն է, որ ընտանիքի կազմը կարող է փոփոխվել”, - ասել է նախարարը ՝ վկայակոչելով Վրաստանը, որտեղ, այս կոնվենցիայի վավերացումից հետո, ընտանիքի կազմը մնացել է ավանդական և անփոփոխ:

Միևնույն ժամանակ, արդարադատության նախարարության ղեկավարը միանշանակ բացառել է, որ Ստամբուլի կոնվենցիան հնարավորություն կտա օրինականացնել նույնասեռ ամուսնությունները:

Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան կնքվել է 2011թ-ին Ստամբուլում, որի նպատակն է կանանց պաշտպանությունը բռնության բոլոր տեսակներից, դրա կանխարգելումը, խտրականության վերացումը, աջակցությունը կանանց և տղամարդկանց հավասարությանը։ Եվրոպայի Խորհրդի 47 անդամ երկրներից այն ստորագրել և վավերացրել է 34-ը։

Եվրոպական երկրներում վավերացման հիմնական խոչընդոտ են անվանում այն դրույթները, որոնք ենթադրում են սեռերի սոցիալական ընկալման փոփոխություն և հնարավորություն են տալիս “երրորդ սեռ” հասկացության իրավաբանական հիմնավորվածությունը հիմնավորել “գենդերիզմի” և ՛կանանց էության սոցիալական ընկալման” հասկացությունների ներդրման վրա: Այս ձևակերպումը փաստաթղթի հակառակորդների կողմից գնահատվում է որպես հիմք ԼԳԲՏ համայնքի գործունեության ու նույնասեռ ամուսնությունների օրինականացման և ավանդական ընտանիքի ինստիտուտի փլուզման համար։

Ստամբուլյան կոնվենցիայի մի շարք դրույթների դեմ արդեն հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցին, անթույլատրելի համարելով այն բանաձևումները և դրանց մեկնաբանությունները, որոնք կենսաբանական երկու սեռից զատ սահմանում են սեռի այլ տարբերակումներ։ Ելնելով վերոհիշյալից և հաշվի առնելով, որ ազգային-հոգևոր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` ՀԱԵ-ն հորդորել է իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից: